Շովիում աղետի գոտում մահացածների թիվը հասել է 32-ի․ մեկ անհետ կորածի դեռ փնտրում են
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջները Ռաճայում՝ Ճանճախի գետի հունում, հայտնաբերել են ևս մեկ դի։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն, փոխանցում է վրացական «Առաջին ալիք»-ը։
«Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այս պահին աղետի գոտում հայտնաբերվել է 32 դի, մեկ անձի որոնողական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Միջոցառմանը ներգրավված են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բոլոր համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև ծանր տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, լողացող մեքենաներ և շների մի խումբ փորձագետներ»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ավերվել են կամուրջներ, վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը: Փրկարարները տարհանել են 210 մարդու:
Նշենք, որ Թբիլիսիից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շովին Վրաստանի առողջարանային բնակավայրերից է, որը հայտնի է իր հսկայական անտառներով և հանքային ջրերի աղբյուրներով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ սողանքի հետո բարձրլեռնային Շովի առողջարանային քաղաքն այլևս գոյություն չունի, այն ամբողջովին ոչնչացվել է։
Հարակից հրապարակումներ`
- Շովիում՝ աղետի գոտում, հայտնաբերել են ևս երկու մարդու դի
- Շովիի աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս մեկ դի
- Շովիում աղետի էպիկենտրոնում գտնվող ողջ տարածքը ստուգվել է, մինչ օրս հայտնաբերվել է 26 դի
- Աղետի էպիկենտրոն Շովիում հողազանգվածի 90%-ը ստուգվել է, դեռ 8 մարդ անհետ կորած է համարվում