Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկն ապամոնտաժվում է
Արամի 60 հասցեում մեկնարկել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկի ապամոնտաժումը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ փորձաքննությամբ տրամադրվել է եզրակացություն՝ տվյալ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման ու հանրային վտանգ է պարունակում:
Հաշվի առնելով եզրակացությունը՝ համատիրությունը սկսել է ապամոնտաժման գործընթացը և դիմել է համայնքին՝ աջակցության համար:
Քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի ընթացքում 31 կառույց է քանդվել, որոնցից 8-ը՝ բենզալցակայան (Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում):