Իրականում առաջին զանգերը հենց ՌԴ նախագահին են եղել. Նիկոլ Փաշինյան
«Իրականում առաջին զանգերը հենց ՌԴ նախագահին է եղել, որովհետև վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ և մյուսների հետ չեմ խոսել»,-«Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ պատասխանելով բացի ՌԴ նախագահից շահագրգիռ և տարածաշրջանի պետությունների բոլոր նախագահների հետ հեռախոսազրույց ունենալու մասին Պետրոս Ղազարյանի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտնեց, որ զանգերի նպատակը գործընկերներին որոշ նրբությունների մասին տեղեկացնելն է, իսկ ՌԴ նախագահն այդ նրբություններին տեղեկացված է:
«Ես ձեր ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերից, որից մինչ այս պահը մեկ տասնյակից ավել հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կար, որ պետք էր և արժեր կիսել նրանց հետ»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Իսկ այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որպեսզի նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ ՌԴ նախագահի հետ: Ըստ անհաժեշտության այդ հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը կոչ է արել անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Ակնայով անցնող ճանապարհը
- Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա, մյուս ճանապարհները չեն կարող այլընտրանք լինել․ Բորել
- Վտանգավոր զանգեր. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան