Քաղաքական 16:54 11/09/2023 Արցախ

Սամվել Բաբայանին ոչ թե «խնդրել են», այլ պահանջել և զգուշացրել․ Արցախի ԱԺ պարզաբանումը

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Սամվել Բաբայանի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 9-ին մեկնաբանություն  է տարածվել, որը չի համապատասխանում իրականությանը։

«Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ աշխատակազմը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե ինչու «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածության  առաջադրման դիմումը հետ է վերադարձվել՝  ԱՀ Սահմանադրությամբ պահանջվող փաստաթղթի բացակայության պատճառով:

Սեպտեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մ. Պետրոսյանին զգուշացվել է համապատասխան փաստաթղթի բացակայության մասին և նշվել, որ ՆԳՆ վիզաների և անձնագրային վարչության բաժինը մինչև այդ օրվա ավարտը՝ ժամը 24:00-ն հնարավորաույթուն ունի տրամադրելու փաստաթուղթը և ԱԺ աշխատակազմը պատրաստ է ընդունել այն: Դեռ ավելին, այդ կապակցությամբ սեպտեմբերի 8-ին պարոն Մ. Պետրոսյանին տեղեկացվել է, որ օրենքը հնարավորություն է  ընձեռում համալրել չներկայացված  փաստաթուղթը: Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ «այս փուլում» չենք ներկայացնելու որևէ փաստաթուղթ:

Պարոն Բաբայանի  մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում սույն թվականի սեպտեմբերի 9-ին հրապարակված մեկնաբանության մեջ ասվում է. «Դատական վճիռը նույն օրը  կցվել է Սամվել Բաբայանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումին և ներկայացվել Ազգային ժողով, սակայն կրկին մերժվել է՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերի փաթեթը չի ենթադրում դատական վճիռ, այլ այդ վճռի հիման վրա տրված տեղեկանք»։
Վերոնշյալը բացարձակ սուտ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի համապատասխան բաժին «Միասնական Հայրենիք» խմբակցության կողմից հարցի կապակցությամբ  հ. 70 առ 05 սեպտեմբեր 2023 թվակիր դիմումից բացի որևէ այլ փաստաթուղթ չի մուտքագրվել:

Սամվել Բաբայանի և իր շուրջ համախմբված անձինք այսօրինակ սուտ տեղեկություններ տարածելով փորձում են հանրային շրջանակներում ստեղծել լարված մթնոլորտ, միաժամանակ անհիմն բանսարկությամբ փորձում են վարկաբեկել ԱՀ պետական կառույցները, այդ թվում՝  ԱՀ  նախագահական և Ազգային ժողովի ինստիտուտները, որը այլ բան չէ, քան  թշնամու ցանկություններին տուրք տալը:

Ի դեպ իրականությանը  չհամապատասխանող նման մի տեղեկություն է տարածել պարոն Բաբայանը ԱՀ նախագահին ուղղված   սեպտեմբերի 9-ի շնորհավորական գրառման մեջ: Պարոն Բաբայանը գրում է. « Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից...»: Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայանը հրավիրվել է ԱԺ, տեղեկացվել որոշ զարգացումների և այդ ուղղությամբ կայացված որոշումների մասին: Նրան  ոչ թե «խնդրել են», այլ ՊԱՀԱՆՋԵԼ և ԶԳՈՒՇԱՑՐԵԼ են, որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայանը տվել է իր համաձայնությունը»,- հայտնում են ԱՀ Ազգային ժողովից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:24
Խաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներ
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անտոնին Դվորժակի լեգենդար...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար։...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու
«Փաստ» թերթը գրում է. ««Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:16
Բաց նամակ Աննա Հակոբյանին. Տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անւոշ Պողոսյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշին յանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է
Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:00
17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող
17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Իր հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Հրդեհ Գյումրիում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով...
Աղբյուր` Panorama.am
00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}