Ես հորդորում եմ ձեզ ավել տուգանել բոլոր խախտումների դեպքերով.Տիգրան Ավինյանը՝ վերահսկողության վարչությն պետին
«Արամի 60 հասցեում սկսում ենք քանդման աշխատանքները»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ արձակուրդում գտնվող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
Նա հիշեցրեց, որ հունիսի երեքին անօրինական կառույց է իրականացվել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի վերևի հարկում, որը հանրային վտանգ է ներկայացնում երրորդ անձանց համար և զեկուցեց, որ արդեն այսօրվանից իրականացնում են վերնահարկի քանդման աշխատանքները:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց մաշտոցի 47 հասցեիի վերնահարկում ապօրինի շինարարության մասին:
Յակով Ասատրյանը հայտնեց, որ արձանագրություն է կազմվել և տվյալ բնակիչը պարտավորվել է ինքնուրույն քանդել, ապամոնտաժել շինությունը և նրան մեկ-երկու օր ժամանակ կտրամադրվի:
«Պարո՛ն Ասատրյան, մարդ, ով այս շրջանն օգտագործում է արագ-արագ վերնահարկ կառուցելու համար, անվստահելի մարդ է, իր հետ պայմանավորվել պետք չէ: Պետք է քանդել, որովհետև ես չեմ հավատում էդ մարդուն և իր խոստումներին: Եթե նա այս շրջանն օգտագործում է նրա համար, որ այլանդակի Մաշտոց պողոտայի վրա գտնվող մեր շենքերից մեկը, ինքը չի կարա ազնիվ և իր խոսքի տեր մարդ լինի, հետևապես գնացեք հետևեք և քանդեք ինքնուրույն»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը:
Հայտնելով, որ նախկինում նախընտրական շրջանում քաղաքային իշխանությունները նախընտրում էին օրինախախտների նկատմամբ ավելի մեղմ գտնվել, մարդկանց քիչ տուգանել՝ Ավինյանն ասաց. «Հակառակը, ես հորդորում եմ ձեզ ավել տուգանել բոլոր խախտումների դեպքերով, որովհետև կյանքը և փորձը ցույց է տալիս, որ շատ տարբեր սուբյեկտներ այս շրջանն օգտագործում են տարբեր ապօրինություններ իրականացնելու համար»:
Նա ասաց, որ բոլոր դեպքերում, երբ կա քաղաքաշինական նորմերի խախտում, փոշի որսացող ցանցերն են բացակյում, պետք է ամեն օր տուգանվեն:
Հարակից հրապարակումներ`
- «Ավինյանը փողոցային պիժոնի վարքագիծ է ցուցաբերում»
- Լիլիթ Գալստյան. Տիգրան Ավինյան, կլինի՞ դադարեցնեք մայրաքաղաքի այլանդակումը
- Համայնքային մարմինների կոլեկտիվներն ինքնաբուխ մասնակցել են Տիգրան Ավինյանի հանրահավաքին
- ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք, տենց ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին դիմավորեք. Երևանցի կինը՝ Ավինյանին
- Փաշինյանը ցանկանում է իր աշխատավարձը բարձրացնել 243 հազար դրամով, նվազագույն աշխաավարձ ստացողներինը՝ 7 հազար դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան