Ռուսների հոսքը Հայաստան չի ավելանում. Մասնագետը նշում են պատճառը
Աշունը դեպի Հայաստան շրջագայությունների պիկ սեզոն է, սակայն տուրօպերատորներն այս տարի պահանջարկի նկատելի աճ չեն գրանցում։ Փորձագետները կարծում են, որ դա պայմանավորված է արտասահմանյան երկրների նկատմամբ հետաքրքրության ընդհանուր անկմամբ՝ ռուբլու թուլացման պատճառով։ Մասնավորապես, դեպի Հայաստան ուղևորությունների արժեքը նախորդ տարվա համեմատ թանկացել են 30-40%-ով, գրում է RATA-news-ը։
Alean ընկերությունում պահանջարկը պահպանվում է անցյալ տարվա մակարդակի վրա:
Շրջագայություններն ավելի հաճախ են ամրագրվում, քան պարզապես բնակություն քաղաքային հյուրանոցներում: Աճում է հետաքրքրությունը գինու և գաստրոնոմիական շրջագայությունների նկատմամբ, որոնք համատեղում են այցելությունները պատմաճարտարապետական հուշարձաններ ազգային հայկական խոհանոցի հետ: Միջին հաշվով զբոսաշրջիկները Հայաստան գալիս են 5-8 օրով, որպես կանոն, ընտրում են 3 կամ 4 աստղանի հյուրանոցներ։
«Մենք նկատեցինք, որ մեկ օրվա համար հյուրանոցների ամրագրումների տեսակարար կշիռն աճել է։ Սա հիմնականում պայմանավորված է յան բանով, որ զբոսաշրջիկները Երևանը որպես տարանցիկ երկիր են օգտագործում, երբ մեկնում են այլ երկրներ, որոնց հետ Հայաստանն ուղիղ չվերթներ ունի։ Երևան կարճատր այցով գալիս են նաև բանկային քարտերի թողարկման, գնումներ կատարելու և անգլերենի միջազգային քննություններ հանձնելու համար», - բացատրել է ընկերության կոմերցիոն տնօրեն Օքսանա Բուլախը։
«Վանդ» ընկերության մասնագիտացված բաժնի մենեջեր Իրինա Մեդվեդևայի խոսքերով, Հայաստան հաճախ են տանում Վրաստանի հետ համակցված շրջագայությունների փաթեթով, երբեմն ավելանում է երրորդ երկիրը՝ Ադրբեջանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը՝ ռուսաստանցիների համար աշնանային հանգստի ամենապահանջված ուղղությունը
- Ռուսներն առավել հաճախ են այցելում Հայաստան տարանցիկ շրջագայությունների կամ լեզվից քննություն հանձնելու համար
- Երևանն ու Սոչին դարձել են ռուսների համար աշնան հանգստի ամենապահանջված քաղաքաները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան