«Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելություն
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է.
«Ինչպես շատերդ գիտեք, մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մեջ ժամանակավոր դադար է առաջացել, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում վերահաշվարկում է նախաձեռնությանը միացած քաղաքացիների ձայները, դրան էլ զուգահեռ մայրաքաղաք Երևանում ավագանու ընտրությունների քարոզարշավ է ընթանում:
Այս պայմաններում «Հայաքվե»-ի ղեկավար շտաբը որոշում է ընդունել ի սպաս դնել մեր կազմակերպչական ռեսուրսները և հանրային վստահությունը՝ ապահովելու Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությունը և արդարությունը: Մեր նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիների ձայնը, նաև նրանց վստահություն հաղորդել՝ տուրք չտալու հոռետեսությանը, որ իրենց փոխարեն ամեն ինչ որոշված է, մասնակցելու ընտրություններին և սեփական ձայնով ազդելու քաղաքային իշխանության ձևավորման վրա:
Երեկվանից «Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելությունը, այն հասանելի է մեր բոլոր քաղաքացիներին: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 14 ուժեր, մրցակցությունը ավելի քան թեժ է, և ձեր ձայնը կարող է որոշիչ լինել, իսկ մենք հետամուտ կլինենք, որ այն որևէ կերպ չկեղծվի: Մինչ հանդիպում Երևանի ընտրական տեղամասերում»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն այսօրվանից սկսում է «ՀայաՔվե»-ի ստորագրությունների ստուգման գործընթացը
- «Հայաքվեն» ԿԸՀ հանձնեց հավաքված 58 հազար ստորագրությունները. «Մենք կռվում ենք հրեշավոր թշնամու դեմ»
- Սկսվում է ՀայաՔվե նախաձեռնության երկրորդ փուլը՝ օրենքի նախագիծն ԱԺ-ում անցկացնելը.Մենուա Սողոմոնյան
- «Հայաքվեն» ստուգում է ստորագրությունները ԿԸՀ հանձնելու համար
- Լիլիթ Թումանյան. «Հայաքվեի»-ի կամավորները կռիվ են տվել յուրաքաչյուր ստորագրության համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին