Չեմ զարմանա, եթե Փաշինյանը տեղիք տալով Ադրբեջանի պահանջին՝ Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ». Խաչատրյան
«44-օրյա աղետալի պատերազմում կրած պարտությունից հետո պատմական հայրենիքում ինքնորոշված արցախահայությունը կանգնեց ցեղասպանության, իսկ հայ ազգը՝ պատմական հայրենիքի մի մասնիկի կորստի վտանգի առաջ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ըստ նրա, թվում էր, թե Հայաստանը պետք է ամեն քայլ ձեռնարկեր՝ ավելի սերտացնելու հայկական երկու պետությունների միջև կապերը, օգնելու վիրավոր Արցախին դարմանելու իր վիրավոր վերքերը և դիմագրավելու լկտիացած Ադրբեջանի նոր սպառնալիքներին։
Ընդդիմադի պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանը հասկացել է, որ ՀՀ իշխանությունը Արցախին մենակ է թողել։
«Հայաստանի բազմադարյան պատմության մեջ միայն հայ բոլշևիկներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունն են կասկած տակ դնում Արցախի հայկականությունը»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հարված հասցրեց Արցախի Հանրապետության թիկունքին` Արցախի նորընտիր նախագահին կոչելով «Լեռնային Ղարաբաղի առաջնորդ»:
«Չեմ զարմանա, եթե նա վաղը, տեղիք տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ»»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություններ անում ԱՄՆ-ի հետ. Փաշինյան
- Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին շնորհավորելու շատ բան չկա էլ. Նիկոլ Փաշինյան
- Իրականում առաջին զանգերը հենց ՌԴ նախագահին են եղել. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին