Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները «Ռեալ Սոսյեդադ»-ում
«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնել է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
Անցած շաբաթ 20-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել մի քանի մարզում։ Ավելի վաղ իսպանական ակումբից հայտնել էին, որ Զախարյանը չի մարզվում հիվանդության պատճառով:
Այսպիսով, կիսապաշտպանը պատրաստվում է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղին բոլորի հետ հավասար: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Իսպանիայում։
Նշենք, որ «Ռեալ Սոսյեդադը» 6 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ․ Արսեն Զախարյանը մեծ ներուժ ունի, նա զարմացրեց ինձ
- «Ռեալ Սոսյեդադը» աշխատում է, որպեսզի Արսեն Զախարյանի նորամուտը կայանա այս շաբաթ
- Արսեն Զախարյանը օգոստոսի 25-ին կնշի իր նորամուտը «Ռեալ Սոսյեդադ»-ի կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին