Մի փոքր սպասեք՝ կհասկանաք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում և ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը. Մամիջանյան
«Արցախի նորընտիր նախագահին Հայաստանի գործող իշանություններից որևէ մեկը չի շնորհավորել։ Աշխարհաքաղաքական դերակատարներից երևի թե միայն Ռուսաստանն է, որ որևէ բացասական արձագանք նախագահ Սամվել Շահրամայանի ընտրությանը չի արել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ այստեղից կարելի է անել հետևություն՝ ինչքան էլ իշխանությունները քարոզեն, տարածեն, որ Արցախը չունի դաշնակիցներ, Արցախն ունի դաշնակիցներ, ինչը տեսանելի է հրապարակային, և ոչ հրապարակային հայտարարություններից։
Խոսելով ռուսական հումանիտար բեռի՝ Արցախ մտելու մասին, նա ասաց. «Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին՝ մի որոշ ժամանակ սպասել, խոսքը ժամերի մասին է, վստահեցնում եմ՝ բոլորը կհասկանան, թե ինչ գործընթաց է տեղի ունենում և ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը։ Որոշումներն ու գործընթացները անհրաժեշտ է գնահատել փաթեթային, վստահ եմ, որ մոտ ժամանակերում հնարավոր կլինի հասկանալ, թե այս գործընթացն ինչի էր միտված»։
Նա ընդգծեց, որ Արցախը պետք է դիմանա, ինչպես և անում է, մինչև Երևանը փոխի. «Այսինքն, Արցախը դիմանա, մինչև Երևանը փոխի։ Երկու հայկական պետությունների գոյության այլ տարբերակ գոյություն չունի»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ. «Ինչ -որ պարավոր ենք անել քաղաքական ուժեր, անում ենք, կանենք։ Մեր բանաձևը պարզ է՝ մենք մեր անելիքը կանենք, ուրախ կլինենք, վստահ ենք, որ մեր կողքին կկանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք չկա»։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս հայտարարությունը չի դիտարկվի որպես բռնության կոչ, Հայկ Մամիջանյանը կրկնեց․ «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն, կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»։
Հարակից հրապարակումներ`
- Զաքարյան. Այս խորհրդանշական հումանիտար բեռը գուցեև փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորմա ներկայիս հունը
- Շտաբ. Ռուսական հումանիտար բեռն իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ
- Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Ստեփանակերտում է
- Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին
- ՌԴ հումանիտար բեռը դեպի Արցախ դեռ ճանապարհին է
- Պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նորընտիր նախագահ Շահրամանյանին չի հղվել. Գեղամ Մանուկյան
- Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը շնորհավորել են Արցախի նոխընտիր նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին