Դրամի արժևորումը և նախորդ տարվա տնտեսական աճը մեզ որոշակի ներշնչանքի են բերել, որ մենք ավելի հարուստ ենք. Մարտին Գալստյան
«Հետհայացք իրականացնելով՝ կարող եմ ասել էր ԿԲ-ն իրականացրել է չափազանց լավ դրամավարկային քաղաքականություն՝ խոհեմ, խելամիտ, շրջահայաց»,-ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա ասաց, որ նախկինում նման գնահատականներ չեն տվել, իսկ այսօր տեսնում ենք դրանց արդյունքները՝ ընդունելով, որ գործը վերջնական ավարտված չեն համարում:
«Գնաճի հնարավոր զարգացման ուղղությամբ որոշակի ռիսկեր դեռ պահպանվում են, մասնավորապես մենք ունենք կոշտ գների ապրանքախումբ, որոնց աճի տեմպերը դեռևս կա, ինչպես նաև տնտեսության ճյուղեր, որտեղ աշխատավարձերի բարձր աճ կա»,-ասաց Գալստյանը:
Նշելով, որ դեռ կան չլուծված խնդիրներ՝ ԿԲ նախագահն ասաց. «Այն որոշումները, որոնք մենք իրականացրել ենք շատ-շատ երկրներից առաջ , գնացել ենք այն ճանապարհով, որ ավելի կոշտ ենք լինում, իր պտուղները սկսել են տալ»:
ԿԲ նախագահը, անդրադառնալով ՀՀ տնտեսության վրա տրանսֆերտների ազդեցության խնդրին, ասաց. «Եթե դիտարկեք տաս տարի առաջ տրասֆերտների ազդեցությունն ՀՀ տնտեսության վրա և հիմա նայենք, ապա կտեսնենք, որ իր մեծությամբ և ազդեցության չափով տրանսֆերտների տեսակարար կշիռը կամ ազդեցությունը տնտեսության վրա էականորեն նվազել է»:
Նա այդ միտումը կապեց ՌԴ-ի հետ, քանի որ պատմականորեն այնտեղից են հիմնական դրամական հոսքերը:
Հայաստանից գումարների արտահոսքի մի առանձնահատկությունն, ըստ Մարտին Գալստյանի, այն է, որ մեր երկիրը կսկսի ավելի շատ սպառել:
«Քանի որ դրամի արժևորումը և նախորդ տարվա տնտեսական աճը մեզ որաշակի ներշնչանքի են բերել, որ մենք ավելի հարուստ ենք, քան 1-2 տարի առաջ»,-ասաց ԿԲ նախագահը:
Նրա խոսքով՝ աշխատուժի շուկայի ֆենոմենն էլ Հնդկաստանից եկած աշխատուժն է, որը նաև կնպաստի որոշակի դրամական միջոցների արտահոսքին: