Կարասային թաղում․ բացառիկ գտածո Մեծամոր հնավայրի տարածքից
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մասնագետները ուսումնասիրում են 2022 թվականի պեղաշրջանում Մեծամոր հնավայրում հայ-լեհական արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված կարասի ռենտգեն հետազոտության արդյունքները։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ կարասում մանկական թաղում է՝ ռենտգեն հետազոտությունը ցույց է տալիս, որ կմախքի տակ առկա են ականջօղեր ու մետաղական ուլունքներ։ Կարասի հետագա պեղումները կհաստատեն թաղման ճշգրիտ ժամանակաշրջանը։
Այն առաջիկայում կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան