Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, իսկ ավելի ուշ նրանք շենք մտան։
Մանկավարժները բողոքում են աշխատավարձերի կրճատումից, ուսուցիչներին ներկայացրած նախարարության պահանջներից։
«Ասում եք՝ օրվա պլան։ Ես 13 տարի դասավանդում եմ, պետք է ամեն օր նույն բանը գրե՞մ։ Սա ի՞նչ է։ Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա»,-բարկացավ ուսուցիչներից մեկը։
Նախարարության ներկայացուցիչն ասաց՝ բարձրացրած հարցերը չեն վերաբերում երեկ ներկայացրած մեթոդական ուղեցույցին, դրանք ավելի ընդհանուր են ու բազմաբնույթ։
«Ես խնդրում եմ ձևավորել 10 հոգուց բաղկացած խումբ, բարձրանանք վերև, կառուցողական մթնոլորտում քննարկենք այդ խնդիրները»,-առաջարկեց նա։
Առաջարկն ու դրան հետած արձագանքները ակտիվ, աղմկոտ քննարկումների առիթ դարձան։
«Հարգելի մանկավարժներ, եկեք, կազմենք հարցերի շարանը, գնանք քննարկենք»,-առաջարկեց բազմամյա ուսուցիչը։
Չնայած հնչած նաև այլ կարծիքների, որոշեցին խումբ կազմել ու բարձրանալ ԿԳՄՍ նախարարություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան