Նիդերլանդներում գտել են թանգարանից գողացված Վան Գոգի նկարը
Վինսենթ Վան Գոգի կտավը, որը 2020 թվականին գողացվել էր «Սինգեր Լարեն» թանգարանից, հայտնաբերվել է Նիդեռլանդներում: Այս մասին հայտում է The Guardian թերթը։
Նկարի որոնումները համատեղ իրականացրել են հոլանդական ոստիկանությունը և հայտնի արտ-դետեկտիվ Արթուր Բրենդը։ Նրա խոսքով՝ ինքը և իրավապահները հաճախ կոչեր են արել վերադարձնել գողացված արվեստի գործը։
Ի վերջո, այդ կոչերն արդյունք են տվել, քանի որ մի տղամարդ, ով անվտանգության նկատառումներից ելնելով ցանկացել է անանուն մնալ, Բրենդին է փոխանցել գողացված նկարը։
Արթուր Բրենդը կտավի վերադարձն անվանել է «իր կյանքի մեծագույն պահերից մեկը»։
Նկարը գողացվել է Ամստերդամից ոչ հեռու գտնվող «Սինգեր Լորեն» թանգարանից 2020 թվականի մարտի 30-ին ։ Վան Գոգի վրձնին պատկանող «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» (1884 թ․) նկարի արժեքը գնահատվում է 3-ից 6 միլիոն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան