Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Թեև մեզ հայտնի չեն զրույցի մանրամասները, սակայն ինքնին զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում։
◾ Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո։ Ուստի զրույցի հիմնական թեման Արցախն էր։ Փաստացի Հայաստանը պաշտոնապես թույլ է տալիս Թուրքիային լինել Արցախյան հակամարտության կողմ։ Սրանից առաջ դիվանագիտական մակարդակում մենք մշտապես Թուրքիայի այդ փորձերը տապալել ենք։ Այժմ ինքներս ենք բերում Թուրքիային և ներգրավվում խաղի մեջ։
◾Թուրքիայի նախագահի հետ խոսելով՝ հայկական կողմը լեգիտիմացրել է Թուրքիայի ազդեցության տարածումը մեր միկրո-տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Սա բխում է բացառապես Թուրքիայի շահերից։ Եվ Թուրքիան մեծացնելու է նման միջամտությունները մեր ներքին ու արտաքին գործերին՝ այդպիսով Հայաստանը ներառելով իր ազդեցության գոտում (հիշենք թեկուզ Նեմեսիսի արձանի տեղադրման դեմ աշխատանքը, այժմ փաստացի Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու արգելքը)։
◾Եվ մի փոքրիկ դետալ։ Ըստ թուրքական և ադրբեջանական մեդիայում առկա արտահոսքի՝ երեք օր շարունակ ՀՀ դե-ֆակտո վարչապետը փորձել է կապ հաստատել Թուրքիայի նախագահի հետ, ինչին ստացել է մերժում։ Թե ինչ պայմանների բավարարման արդյունքում է կայացել հեռախոսազրույցը, ևս անհայտ է։
Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձի կայացման պարագայում հենց Թուրքիան է (որպես ՆԱՏՕ անդամ) լինելու է Արևմուտքը մեզ համար՝ դրանից բխող հետևանքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում
- Վաղը զրուցելու են երկու մարդիկ, որոնք ունեն միևնույն նպատակը՝ Արցախը դարձնել Ադրբեջանի մաս. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան