Քաղաքագետ. Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությունը չի ճանաչել որևէ այլ պետության կազմում
Քաղաքագետ Արա Պողոսյանը, արձագանքելով այսօր ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարություններին, գրում է.
«Հարցազրույցում այսօր արդեն պնդել եմ, հիմա էլ ասեմ` Պուտինը երբ ասում է, որ Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իրականում մանիպուլյացիայի արդյունք է, որովհետև Փաշինյան Նիկոլն է ճանաչել, վերջինիս ծառաներն են ճանաչել, բայց Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել։
Որպեսզի Հայաստանի Հանրապետությունր ճանաչի, նախ պետք է ստորագրվի համաձայնագիր, որը պետք է ուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան նախնական եզրակացություն ստանալու համար, և միայն դրական եզրակացություն ստանալուց հետո ՀՀ Ազգային ժողովում դրվի քվեարկության։
Այստեղ էլ համապատասխան ձայներ ապահովելուց հետո նոր միայն իրավաբանորեն կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է։ Ի դեպ` համացանցում կա Հեյդար Ալիևի հայտարարությունը, որտեղ նա նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի համար կորսված է, բայց դրանից հնարավոր չէ եզրակացություն անել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես իր կազմից դուրս միավոր։
Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությունը չի ճանաչել որևէ այլ պետության կազմում։
Սա է ճշմարտությունը, իսկ թե հետո ի՞նչ կլինի, դժվար է ասել»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանից ընդարձակ նամակ է ստացել
- Պուտին. Հայաստանի ղեկավարությունն ինքն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են