Քաղաքապետարանին բանկի նվիրատվությունից հետո գրություններ են ուղարկվել մարզադպրոցներ, որպեսզի աշխատավարձերը ստանան այդ բանկից
2023 թվականի հունիսին Evocabank-ը Երևան համայնքին փոխանցեց 254,000,000 ՀՀ դրամ՝ համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքները կատարելու համար: Այդ մասին ռեպորտաժ է հրապարակել Factor TV-ն:
Այդ նվիրատվությունից հետո կայքը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հարցազրույցում հետաքրքրվել էր՝ ինչի համար է բանկը նման նվիրատավություն արել, ինչին ի պատասխան Ավինյանը պատասխանել էր՝ հենց այնպես։ «Բանկերից մեկի հիմնադիրն ուղղակի հարցրել է՝ ինչ կարող եմ անել Երևան քաղաքի համար»,- հունիսի 13-ին մեզ հետ հարցազրույցում ասել էր Երևանի փոխքաղաքապետը։
Ուշագրավ՝ է որ այսօր Երևանի ավագանու 11-րդ նստաշրջանի 1-ին նիստին ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը, խոսելով այդ նվիրատվությունից, ասաց, որ քաղաքապետարանից գրություններ են ուղարկվել համայնքի ենթակայությամբ գործող մարզադպրոցներ, որպեսզի աշխատավարձերը ստանան Evocabank-ի բանկային քարտով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/687090.html?fbclid=IwAR1rsuOcacCSR6WEwGRdt4OU7z-QqqooJEwpIFEOyEGaUX4xRuKe10DiAms
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային բանկը 232 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Սաղաթել Հարությունյանի գրքի նոր հրատարակությունը
- Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հուշագիր են ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները