Հանուն ինչի են մարդիկ պատրաստ ամիսներով կիսաքաղց մնալ. Հարցում
Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու թե հանուն ինչի՞ են մարդիկ պատրաստ իրենց ընտանիքների հետ կիսաքաղց մնալ ինն ամիս շարունակ, ինչպես որ Արցախի մեր հայրենակիցները։
«Մինչև հիմա երբևէ չեմ մտածել էդ մասին, բայց արցախյան դեպքերից հետո հասկացա, որ այո, մենք այդ ժողովուրդն ենք։ Հանուն ինչի՞ են այդ հարյուր քսան հազար հոգին քաղցած ուժասպառ, բայց մնում են չէ՞»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Թոշակառու մի տղամարդ էլ պատասխանեց, որ չկա որևէ սկզբունք, Արցախում տիրող իրավիճակը բնորոշելով որպես բարբարոսություն. «Ես ատում եմ էդպիսի մարդկանց (թշնամուն), և ուզում եմ, որ պինդ մնան և իմ ընկերները, և հարյուր քսան հազար մարդ, որ այնտեղ են»։
Հարցվողների մեծամասնությունը նշեց, որ հանուն հայրենիքի պետք է կրել զրկանքներ, ինչպես 1992 թվականին էր.
«Հանուն մեր պետականության, որպեսզի չկորցնենք, այո հանուն դրա արժի մի քիչ էլ կիսաքաղց մնալ։ Մենք էլ ցուրտ ու մութ տարիներին այդ վիճակում էինք, իմ երեխաները կիսաքաղց էին, բայց չի կարող այժմ այսպես մնալ, ես հավատում եմ, որ կգա մի լավ ավարտ»։
«Հանուն Արցախի ամեն ինչ կարելի է, ոնց 1992 թվակնին ամեն ինչի դիմացանք, այժմ էլ պատրաստ ենք դիմանալու»։
«Հայրենիքի համար կիսաքաղց էլ, սոված էլ, ամեն ինչի պատրաստ եմ, ամբողջ կյանքումս օրինակ եմ ծառայել»։
«1992 թվականին մենք էդպես էինք, բոլորս, այնպես որ դա նորություն չէր, հայրենիքն ամենակարևոր բանն է ընտանիքից հետո, չնայած ընտանիքն էլ հայրենիքի հետ է կապված, հավասար բաներ են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները