Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստներն առաջատարների թվում են
2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 խաղափուլ:Հայ շախմատիստները 6 խաղափուլից հետո առաջատարների թվում են իրենց տարիքային խմբերում
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մինչև 18 տարեկան պատանիների խմբում Արսեն Դավթյանը, ով վաստակել է 5 միավոր, գտնվում է 2-րդ հորիզոնականում: Այս տարիքային խմբում առաջատարների թվում են նաև Էմին Օհանյանը և Միքայել Ռոստոմյանը, որոնք վաստակել են 4.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները։
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Էրիկ Գասպարյանը 4.5 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է Բենիկ Ագասարովը, ով վաստակել է 5.5 միավոր: Այս տարիքային խմբում Ալբերտո Աթոյանը 4.5 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում 2-րդ հորիզոնականում է Տիգրան Համբարձումյանը, ով վաստակել է 5 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը 4 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 4 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին