Ակնա-Ասկերան ճանապարհը Ադրբեջանից ուղարկող «հումանիտար օգնության» համար շարունակում է փակ մնալ
Ադրբեջանի կողմից Կարմիր մահիկի բեռնատարներով Արցախի ժողովրդին ուղարկված «հումանիտար» բեռի մուտքն Արցախ արգելելու համար Ակնա-Ասկերան ճանապարհը շարունակվում է փակ մնալ արցախցիների կողմից։
Ակցիայի մասնակիցները «Արցախպրես»-ի հետ զրույցում հավաստել են, որ դիմադրությունը շարունակվում է: Նրանք պայքարում են, որ Ադրբեջանի կողմից ուղարկված ոչ մի մարդասիրական օգնություն չմտնի Արցախ:
«Այս պահին հերթափոխ ենք իրականացնում, որ գնանք ու փուռում հերթ կանգնենք` օրվա ցամաք հացը գնելու համար։ Իսկ երեկոյան կրկին կգանք այստեղ: Եղանակային անբարենպաստ պայմաններին էլ ենք դիմանում. կարևորն այն է, որ մեր թշնամու կողմից ուղարկված ոչ մի օգնություն և ոչ մի իր չմտնի Արցախ, հակառակ դեպքում` կստացվի, որ դավաճանել ենք մեր մարտիրոսված եղբայրներին»,-նշում է ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը կոչ է արել անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Ակնայով անցնող ճանապարհը
- Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան. Աբրահամյան
- Ակնա-Ասկերան ճանապարհին արցախցիները շարունակում են հերթապահությունը. Ոչ մի բեռ չի մտնելու Ադրբեջանի տարածքից
- Ռուսաստանը Ակնայով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ
- Արցախցի կին. Եգիպտացորենի հաց է, կարևորը Ակնայի ալյուրից չի
- Ակնա-Ասկերան ճանապարհին հերթապահությունը իրականացվում է ըստ գրաֆիկ.Արշակ Աբրահամյան
- Ակնայի ճանապարհի բացումը նշանակում է անվտանգության դուռը բացել թշնամու առաջ. Թևան Պողոսյան
- Ակնայի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք արցախահայության համար. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին