Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմի մեկնարկից ի վեր կորցրել է 71,5 հազար մարդ
Ուկրաինայի զինված ուժերի կորուստները հակահարձակման մեկնարկից ի վեր գերազանցել են 71 հազարը: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:
«Ուկրաինան իրականացնում է այսպես կոչված հակահարձակում։ Իհարկե, արդյունքներ չկան։ Հիմա չասենք՝ ձախողում, ձախողում չէ, արդյունքներ չկան, կան մեծ կորուստներ։ Այս հակահարձակման սկզբից անձնակազմի կորուստը կազմել է 71,5 հազար մարդ»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, ըստ նրա, Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 543 տանկ, տարբեր դասերի գրեթե 18 հազար զրահամեքենա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա