«Երևանն ընտրում է» նախընտրական առաջին բանավեճը՝ Հանրայինով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, ուղիղ եթերում տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը:
ԿԸՀ-ից հայտնում են՝ այն անցկացվում է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Ծրագրին կարող եք հետևել ուղիղ միացմամբ Առաջին ալիքով, Առաջինի լրատվական ալիքով և Հանրայինի սոցիալական հարթակներով:
Հեռուստաբանավեճին մասնակցելու են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի ցուցակների 2-6 համարները. այս պահին իրենց մասնակցությունը հաստատած թեկնածուներն են՝
«Հանրային ձայն» կուսակցություն - Ամալյա Սարգսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Սուրեն Գրիգորյան
«Արդար Հայաստան» կուսակցություն - Հրաչյա Ստեփանյան
«Հաղթանակ» կուսակցություն - Լալա Մնեյան
«Ուժը Հայրենյաց» կուսակցություն - Նատալյա Արզաքանցյան
Հայաստանի եվրոպական կուսակցություն - Արամ Գևորգյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - Ծովինար Կոստանյան
«Հանրապետություն» կուսակցություն - Անի Խաչատրյան
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - Վարդան Խաչատրյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Տիգրան Ալեքսանյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Մարինե Մալխասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – Մեսրոպ Առաքելյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - Մանուկ Սուքիասյան
Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ին, որին հրավիրվել են կուսակցությունների և դաշինքի ընտրական ցուցակի միայն առաջին համարում նշված անձինք։