Լիբիայում ջրհեղեղներից հետո 5-6 հազար մարդ անհետ կորել է
Լիբիայի արևելքում գտնվող Դերնա քաղաքում ջրհեղեղների պատճառով 5-6 հազար մարդ անհետ կորել է: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել Է Լիբիայի ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին:
Ավելի վաղ տեղեկացրել են, որ Դերնայում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է երկու հազարը:
Լիբիական ԶԼՄ-ները հայտնել են, որ սեպտեմբերի 10-ին «Դանիել» ցիկլոնի առաջացրած հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ և ջրհեղեղներ են գրանցվել Լիբիայի արևելյան մի շարք քաղաքներում և բնակավայրերում։
Հորդառատ անձրևների պատճառով տարածաշրջանում փակվել են օդանավակայաններն ու նավահանգիստները։ Երկրի արևելքում գտնվող Սուսա և Դերնա քաղաքները հայտարարվել են տարերային աղետի գոտիներ: Ջրհեղեղներից տուժած քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։
Ավելի վաղ «Դանիել» ցիկլոնը հարվածել էր Հունաստանին․ սեպտեմբերի 4-ից ամբողջ երկրում հորդառատ անձրևներ են տեղացել ։ Նշվում է, որ երկրում տարերային աղետի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի, ևս երեքը համարվում են անհետ կորած: Սպասվում է, որ «Դանիելը» կհասնի Եգիպտոսի միջերկրածովյան ափերին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին