Զաքարյան. Այս խորհրդանշական հումանիտար բեռը գուցեև փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորմա ներկայիս հունը
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է.
«Ակնայի կողմից դեպի Ստեփանակերտ առաջին հումանիտար բեռն ունի բացառապես ռուսական ծագում: Այն որևէ ձևով կապված չէ Ադրբեջանի հետ, այլապես հիմա ալիևյան ԶԼՄ-ները կպայթացնեին աշխարհն իրենց դահիճային հումանիզմով (նիկոլական ոճի մեջ):
Ադրբեջանցիք այս հարցում չհասան իրենց նպատակին: Նրանք փորձում էին ռուսական կողմին համոզել, որպեսզի ՌԴ հումանիտար աջակցության հետ միասին, նաև Արցախա-ադրբեջանական սահմանին կանգնած ադրբեջանական բեռնատարները մտնեն Ստեփանակերտ:
Դա չի հաջողվել, որովհետև նախ Արցախի համար այն կատեգորիկ անընդունելի է, և երկրորդ. կարծես թե ՌԴ-ն այլևս չի ցանկանում ընկրկել ալիևշինայի կամակորությունների առջև: Այս խորհրդանշական ռուսական հումանիտար բեռը գուցեև փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորման նիկոլա-թուրքական ներկայիս հունը:
Հայաստանի առաջնային խնդիրն իր դավաճաններից ազատվելն է»։
Հարակից հրապարակումներ`
- Շտաբ. Ռուսական հումանիտար բեռն իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ
- Ռուսական բեռների շուրջ պայմանավորվածությունը չեղարկվել է հենց Ադրբեջանի կողմից․ Մետաքսե Հակոբյան
- ՌԴ հումանիտար բեռը դեպի Արցախ դեռ ճանապարհին է
- Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան