Շտաբ. Ռուսական հումանիտար բեռն իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ
Արցախի տեղեկատվական շտաբը հաստատում է, որ Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Արցախում է։
«Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»,- հայտնում են շտաբից։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Ստեփանակերտում է
- ՌԴ հումանիտար բեռը դեպի Արցախ դեռ ճանապարհին է
- Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան. Աբրահամյան
- Ակնա-Ասկերան ճանապարհին արցախցիները շարունակում են հերթապահությունը. Ոչ մի բեռ չի մտնելու Ադրբեջանի տարածքից
- ԱՀ իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը
- Տաթևիկ Հայրապետյանը՝ ռուսական հումանիտար բեռի մասին. Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է
- Ռուսաստանը Ակնայով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին