«Հրապարակ». ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի հանրահավաքով
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի հանրահավաքով: Սկզբում հանրահավաքի վայր են դիտարկել Հանրապետության հրապարակը, սակայն որոշումը կանգ է առել Երևանի քաղաքապետարանի հրապարակի վրա, քանի որ Հանրապետության հրապարակ լցնելը բարդ գործ է, ուստի ճիշտը քաղաքապետարանի մոտ հավաքվելն է, որտեղ մարդկանց սակավությունն աչք չի ծակի։
Այսպիսով՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին ՔՊ-ն փորձելու է մեծ հանրահավաք անել, արդեն իսկ հրահանգվել է բոլորին՝ պատգամավորից սկսած, վերջացրած նախարարներով, որ իրենց հետ մի քանի տասնյակ մարդ տանեն՝ էական չէ, թե ում և որ քաղաքներից։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու քարոզարշավին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան