Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Ստեփանակերտում է
Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա- Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
«Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,-հայտնել էին շտաբից։
Սակայն դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանի կողմից ռուսական նախաձեռնությունը մերժվել էր։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ հումանիտար բեռը դեպի Արցախ դեռ ճանապարհին է
- Ադրբեջանի կողմից, ռուսական նախաձեռնության մերժումից հետո, Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ աշխատել են, սակայն որևէ արդյունք չկա. Աբրահամյան
- Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան. Աբրահամյան
- Ռուսական վերջին նախաձեռնությունը Ադրբեջանը տապալում է. Աբրահամյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ստեփանակերտն ինքն է որոշել՝ ում համար ճանապարհ բացել և ում համար՝ ոչ
- Ակնա-Ասկերան ճանապարհին արցախցիները շարունակում են հերթապահությունը. Ոչ մի բեռ չի մտնելու Ադրբեջանի տարածքից
- ԱՀ իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը
- Տաթևիկ Հայրապետյանը՝ ռուսական հումանիտար բեռի մասին. Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է
- Ռուսաստանը Ակնայով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ
- Քաղաքագետ. Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին