Դատարանը մերժել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, որոնք վկայի կարգավիճակով ազատ արձակվեցին սեպտեմբերի 8-ին։
Աշոտ Գևորգյանի և Միկա Բադալյանի ձերբակալությունից հետո փաստաբանը բողոքարկել էր այդ որոշման իրավաչափությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան