Քաղաքական 16:55 12/09/2023 Տարածաշրջան

Ֆյոդոր Վոյտոլովսկի. ՌԴ-ն կարող է կորցնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, բայց ես Մոսկվայի ակտիվ դիրքորոշման և գործողությունների հույս ունեմ: Այդ մասին «Հայաստան-ՆԱՏՕ. նոր մարտահրավերներ, թե՞ հնարավորություններ» խորագրով կլոր սեղանի ժամանակ սաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին:

«Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ողջ համակարգը միշտ կառուցվել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Ինչպես գիտենք, այս ծրագիրը, որը ժամանակին սկսել է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների հետ տարբեր արագությամբ հարաբերություններ կառուցելու նպատակով, ունի փոխգործակցության մի քանի մոդել։ Գոյություն ունի ավելի խորը ինտեգրման և նախապատրաստման մոդել, ըստ էության, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Եվ ցածր արագությամբ ինտեգրում, փոխազդեցություն, որը ենթադրում է երկրի ներգրավվածություն հարաբերությունների համակարգում, որն ապահովում է զինված ուժերի աստիճանական վերափոխման հնարավորությունը, ուսուցում, տեղեկատվության փոխանակում և այլն: Քանի որ Հայաստանը եղել և մնում է ռուսաստանի դաշնկից, ՀԱՊԿ անդամ , ապա երկար ժամանակ չէր դիտարկվում որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու հավանական թեկնածու, կարծում եմ, որ նա այժմ էլ չի դիտարկվում այդ կարգավիճակում»,- նշեց նա, և շարունակեց. «Ադրբեջանը որպես ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամ շատ ավելի հետաքրքիր է, շատ ավելի կարևոր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների համար: Թուրքիան քարտ բլանշ ունի Ադրբեջանի հետ շփվելու համար, ինչը մեխանիզմ է Ադրբեջանի՝ եվրաատլանտյան ինտեգրման համար»։

Նրա խոսքով, այժմ Հայաստանի ղեկավարությանը կհամոզեն նվազեցնել, կրճատել ռազմաքաղաքական կապերը, ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի թուլացման ակնկալիքով։

«Միևնույն ժամանակ, եթե Հայաստանն ընտրի զուտ արևմտյան վեկտոր, ապա դա կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի հետ հարաբերությունների ավարտը։ Իմ կարծիքով՝ Երևանում քչերն են դա հասկանում։ ԱՄՆ-ին, Թուրքիային և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ին պետք է Ադրբեջանը, այդ թվում՝ ուժեղացնել ճնշումը Իրանի վրա։ Եթե Հայաստանը շարժվի դեպի արևմտյան ուղեծիր և դառնա Իրանի զսպման հենասյուներից մեկը, այն կկործանի Երևանի և Թեհրանի երկար տարիների խորը կապերը։ Կարծում եմ, որ Թեհրանը դա լավ է հասկանում և փորձում է աջակցել Հայաստանին և զարգացնել կապերը։ Մենք պետք է ընտրենք՝ Թուրքիա, թե Իրան, Թուրքիա, թե Ռուսաստան, Թուրքիա և ՆԱՏՕ, թե Ռուսաստան»,- ասել է Վոյտոլովսկին։

Նա խորհուրդ տվեց ակտիվացնել շփումները, առաջին հերթին, ոչ թե ՀԱՊԿ-ի միջոցով, այլ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ մակարդակով։ «Պետք է ճշտել իրական առկա խնդիրները, վերջ տալ այս երկու կողմից դատարկ, հակաարդյունավետ հուզական հռետորաբանությանը, փոխադարձ մեղադրանքներին, նստել ու տեսնել, թե իրադարձությունների զարգացման ինչ սցենարներ կարող են լինել, ինչ դրական, փոխզիջումային սցենարներ կարող են լինել։ ինչ համատեղ գործողություններ կարող են լինել մի քանի առավել հրատապ հարցեր լուծելու համար։ Սա հաղորդակցությունների վերաբացման, սահմանների սահմանազատման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցն է։ Պետք է մտածել նաև ապագայի հետագա քայլերի մասին, սցենարներ հաշվարկել»,- հավելել է Վոյտոլովսկին։

Վոյտոլովսկին հորդորեց չխառնել հռետորաբանությունն ու փաստերը. «Հռետորաբանության մակարդակում կան մարդիկ, ովքեր սիրում են ասել, որ Ռուսաստանը հեռանում է, Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը։ Գյումրու 102-րդ ռուսական բազան ինչ-որ տեղ գնացե՞լ է, թռե՞լ է լուսին... Հայաստանում ռուս սահմանապահները շարունակում են համատեղ պարեկությունն ու հերթապահությունը: Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին մեկ տարում աճել է և այս տարի շարունակում է աճել։ Անցած տարի, հիշեցնեմ, ավելի քան 5 միլիարդ դոլար էր, այս տարի կլինի ավելի քան 7 միլիարդ դոլար։ Սա միայն ապրանքների առևտուր է, իսկ Հայաստանի համար՝ ավելցուկով։ Ռուսական ներդրումները Հայաստանում աճո՞ւմ են: Արդյո՞ք մշակութային և գիտական շփումները լայն են, այո»։

Նրա խոսքով, Ռուսաստանը չափազանց շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մեջ, ունի լծակներ ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի վրա։

«Եթե չլիներ Ռուսաստանի ազդեցությունը, իրավիճակը շատ ավելի ծանր ու կրիտիկական կլիներ Հայաստանի համար։ «Կարծում եմ, որ Արցախը, որպես չճանաչված պետություն, կդադարեր գոյություն ունենալ, եթե չլիներ Ռուսաստանի միջամտությունը 44-օրյա պատերազմի ընթացքում, և չլիներ այն քաղաքական և դիվանագիտական միջոցներով ազդեցությունը, որ Մոսկվան ունեցավ, այդ թվում՝ ադրբեջանական կողմի վրա՝ կասեցնելով ադրբեջանական զորքերի տեղաշարժը»,- ընդգծեց նա և շրունակեց. «Առայժմ զգույշ լինենք այն ձևակերպումներից, որ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը և հեռանում է։ Միգուցե Ռուսաստանի Դաշնությունը, ցավոք, վտանգում է կորցնել իր ազդեցությունը։ Բայց ես իսկապես ակնկլում եմ մեր երկրի ղեկավարության ակտիվ դիրքորոշումը և գործողությունները»։

Անդրադառնալով տարածաշրջանային երկխոսություններին՝ բանախոսն ասաց.«Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկխոսության ժամանակ Ռուսաստանը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Ֆրանսիան և ԱՄՆ-ը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}