Շարմազանով. Պուտինն այսօր պարզ ասել է՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկում էին միջանկյալ կարգավիճակ տալ Արցախին. Քարվաճառը, Լաչինն ու Արցախը մնում էին Հայաստանի վերահսկողության տակ, միայն Ադրբեջանին էր վերադարձվում 5 շրջան»,- ասուլիսում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզ ասել է՝ «Նիկոլ Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին, երբ ասում է, որ Արցախը վաղուց է տրված եղել Ադրբեջանին Ալմա Աթայի հռչակագրով»։
«Պուտինն այսօր ասաց, որ Ռուսաստանն առաջարկում էր ամբողջ Ղարաբաղը Լաչինի և Քելբաջարի շրջանները մնան հայկական վերահսկողության տակ։ Եթե Հայաստանի նախկին ղեկավարները վաղուց են հանձնել Արցախը, ինչպե՞ս բացատրել Պուտինի հայտարարությունը»,- ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ 2016 թվականի ապրիլին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, որ Կազանի փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը։
«Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է մեր բանակցային կարմիր գծերի մասին։ Դեռևս 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է՝ Արցախի խնդրում կարևոր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմի մեկնարկից ի վեր կորցրել է 71,5 հազար մարդ
- Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանից ընդարձակ նամակ է ստացել
- Պուտին. Հայաստանի ղեկավարությունն ինքն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան