![](https://panorama.am/news_images/965/2893792_1/mhm0153289.thumb.jpg)
Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղի ընթացքում Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Էլնուր Մամեդլին։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Խորվաթիա հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեներին դաշտի վրա դրոնի օգնությամբ սավառնեց Արցախի դրոշը։ Խաղն ընդհատվեց։ Իսկ հանդիսատեսը երկար ժամանակ վանկարկում էր՝ Արցախ, Արցախ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53906_1/3_thumb_v1_thumb_v1_thumb_v1_thumb.thumb.jpg)
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան