Մի խոսքով՝ խփիր ու թռիր տրամաբանության մեջ էլի. Ալեն Սիմոնյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հարցազրույց է տվել և հայտարարել. «Հարկ լինի ընդդիմությունը, ըստ էության, ի թիվս այլնի, արյամբ էլ կփոխի Երևանը»,- հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը և հիշեցրեց, որ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով հանցակազմ է սահմանված բռնություն գործադրելու հարպարակային կոչերի համար:
Նա կոչ արեց Գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այդ արտահայտությանը:
«Ըստ էութայն այդ հայտարարություններն արերել են որոշ կենտրոններից և այդ կենտրոնների շրջանակների հետ են համագործակցում մեր հարևան երկրի ներկայացուցիչները»,-շարունակեց Բաքոյանը և դատախազությանը խնդրեց ուշադրություն դարձնել դրան:
Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին շարունակեց. «Չզգացի՞ք ինչ տեղի ունեցավ, հարցազրույցը տվեց, հետո հասկացավ, որ կարող է հետևանքներ ունենա, եկավ այստեղ, ասաց, թե իբր իրենց նկատի ունի: Մի խոսքով՝ խփիր ու թռիր տրամաբանության մեջ էլի»:
Հարակից հրապարակումներ`
- Մի փոքր սպասեք՝ կհասկանաք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում և ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը. Մամիջանյան
- Մամիջանյան ԵԺԿ-ն քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման թեման և պահանջել ազատ արձակել Աշոտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու