Հաշմանդամների անվճար դեղերի փողը վերջացել է. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Պողոսյանը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այսուհետ բոլոր հաշմանդամներին կտրամադրվի անվճար դեղորայք: Իհարկե հրաշալի է
Բայց....
բոլոր արտահիվանդանոցային բժշկական օգնություն տրամադրողների բյուջեում փոփոխություն եւ դեղորայքի համար նախատեսված գումարի վերանայում չի արվել: Պարզ ասած` հիվանդը գնալու է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա դեղ ստանալու ու իրեն պատասխանելու են, որ դեղորայքի համար նախատեսված գումարը վաղուց վերջացել է....
Ինչ է ստացվում` մեր <<տաղանդաշատ>> պաշտոնյաները նորից հիվանդին ու բժշկին դնում են կոնֆլիկտային իրավիճակի մեջ: Բայց դա կարեւոր չէ, կարեւորը <<բարեփոխումների>> իմիտացիան է.....
Հ.Գ. Մեր հիվանդներին եւ բժիշկներին քաջ առողջություն եւ ամուր նյարդեր......»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան