Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը նկատմամբ կիրառվել է գրավ խափանման միջոցը՝ 100 մլն դրամի չափով, ինչպես նաև համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել նաև դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով:
Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու համար։
Նրանք հուլիսի վերջին կալանավորվել էին երկու ամիս ժամկետով։ Այնուհետև Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
- «Արմենիա» փառատոնի բացման համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը
- Պրոբացիոն ծառայության աշխատակիցները Սերգեյ Սմբատյանի տանն են
- Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է․ Փաստաբան
- «Ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը». Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացվել
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչները
- Արամ Խաչատրյանի որդին՝ ի աջակցություն Սմբատյանների դիմել է Նիկոլ Փաշինյանին
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև այլ արվեստագետներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան