Ընդդիմադիր հայացքների համար Սուրեն Սարգսյանին ևս հեռացրել են Բրյուսովի անվան համալսարանից
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Բրյուսովի ռեկտորը (ազգանունը չեմ հիշում) որոշեց, որ ես 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով դասավանդելուց հետո այլևս չպետք է այնտեղ դասավանդեմ ԱՄՆ արտաքին քաղաքականություն, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ (բնականաբար լսարանում դրանք չեմ հնչեցնում):
Ով էլ որոշի դասավանդել առարկան, բոլոր նյութերը պատրաստ եմ տրամադրել»։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 14-ին նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժ/պ է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը, որը Փաշինյանի իշխանության օրոք զբաղեցրել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Ռեկտորի ԺՊ-ի նշանակումը քաղաքական է և միտված է քաղաքական վերահսկողության տակ վերցնել Բրյուսովի համալսարանը. Սողոմոնյան
- Բրյուսովի անվան համալսարանում անօրինականությունների տեղատարափ է. Ուսանող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան