Թշնամին Արցախում էթնիկ զտում է իրականացնում, ՔՊ-ն բուհերում՝ քաղաքական զտումներ․ Լիլիթ Գալստյան
«Համատարած մղձավանջի ու քաոսի, գոյաբանական, բարոյական ու արժեքային այս խորը ճգնաժամի մեջ, երբ բառիս բուն իմաստով ապրում ենք պատերազմին սպասելիս, երբ շրջափակված Արցախի գլխին կախված է ցեղապանվելու իրական սպառնալիքը, երբ գիտես, որ արցախցի երեխան կիսաքաղց է դպրոց գնում, դժվար է այլ թեմաներից խոսելը»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս իրականության գլխավոր պատասխանատուն, մեր պետականության ապագան կասկածի տակ դնող «առաջնորդը» երեկ անվրդով դեմքով հայտարարում էր՝ «Հայաստանը հեղափոխական արժեքների ուղեծրից չի շեղվել»։
«2018-ին նա այսպիսի հայտարարություն էլ էր արել. «Մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթները, ուսանողները չպետք է վիզ ծռեն կուսակցությունների առաջ, բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն չպետք է ունենան, որչէ կուսակցական չպետք է բուհ կառավարի»:
Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը, Վահագն Խաչատրյանը, Ժաննա Անդրեսայանը բուհերի կառավարման խորհրդի նախագահներ են և ամենուր միայն քպամերձներ:
Կարևորը սեփական իշխանությունը պահելն է․ կարմիր գծեր հատելով, օրենքների վրա խաչ քաշելով, «հպարտ քաղաքացիներին» ահաբեկելով ու նվաստացնելով:
Թշնամին Արցախում էթնիկ զտում է իրականացնում, ՔՊ-ն բուհերում՝ քաղաքական զտումներ՝ Էդգար Ղազարյան, Նաիրի Հոխիկյան, Արթուր Խաչատրյան, Արտակ Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Սուրեն Սարգսյան․․․ այս շարքը երկար է։ Բարոյական սնանկությունը հասել է այնտեղ, որ Բրյուսովի դեկանը բացահայտ խոստովանում է, որ ժամեր չստանալուս պատճառը քաղաքական հայացքներս են»,- հայտարարեց պատգամավորը։
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ այս ամենը չի կարող տեղի ունենալ առանց նախարարության գիտության կամ ցուցումի:
«Կարո՞ղ էիք պատկերացնել. որ չակերտավոր կրթական բարեփոխումների Հայաստանում ուսումնական տարին աշակերտների մի հսկա բանակի համար կարող էր առանց դասագիրք սկսվել, այն դեպքում, երբ օրենքի պահանջով դասագրքերը պետք է հաստատություններին բաշխվեին մինչև օգոստոսի 20-ը: ՔՊ-ական գործընկերներ, փորձեք կողքից նայել այս ամենին և հետո հարց տվեք ձեզ՝ ա՞յս իրականության համար էր ձեր պայքարը, ինչո՞ւ է պատերազմը կախվել մեր գլխին, ինչո՞ւ ենք ազգովին գլխիկոր ապրում, հարց տվեք, թե ինչո՞ւ տապալվեց Հայաստանի նշաձողը, ինչո՞ւ են այդպիսի նվաստատցուցիչ բառապաշարով խոսում և վարվում Հայաստանի հետ։ Սուտ, պոպուլիզմ, քաղաքական հալածյալներ, խեղված արժեքներ․․․
Ասֆալտի ֆետիշով ապրող զանգված…
Եվ, այնուամենայնիվ, մի մոռացեք՝ նիկոլից հետո կյանք կա»,- եզրափակեց Գալստյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան