Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին
Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալան Գագլոևը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ ekhokavkaza.comի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հարավային Օսիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Գագլոևը նշել է, որ քվեարկության արդյունքները «ցույց են տալիս ժողովրդի լայն աջակցությունը Շահրամանյանի թեկնածությանը»։
«Արցախի դժվարին ժամանակաշրջանում ձեր հայրենասիրությունը, բարձր հեղինակությունն ու ժողովրդի վստահության վարկանիշը՝ բազմապատկված պետական կառավարման փորձով, վճռականությամբ ու հավատով ձեր առաքելության հանդեպ, կոչված են բերելու արդյունքի, նպաստելու հրատապ խնդիրներ լուծմանը և արդարացնել ազգի ակնկալիքները»,-ասվում է շնորհավորանքի մեջ:
Ալան Գագլոևը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարին և Ղարաբաղի ողջ ժողովրդին մաղթել է քաջառողջություն, բարություն և «նրանց գլխավերևում խաղաղ երկինք»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել Արցախի ուժային կառույցների ղեկավար կազմի հետ
- Պատասխանը տալու համազգային գործում մենք Ձեր կողքին ենք․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սամվել Շահրամանյանին
- Պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախի նորընտիր նախագահ Շահրամանյանին չի հղվել. Գեղամ Մանուկյան
- Մահափորձ է կատարվել Հարավային Օսեթիայի ներքին գործերի նախարարի վրա