«Հրապարակ». Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվե՞լ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, անցած շաբաթ Մանե Թանդիլյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան՝ քաղաքական գծով պատասխանատուի հետ։ Քննարկվել են Երևանի ընտրություններին առնչվող հարցեր։ Այս հանդիպումն ուշագրավ է նրանով, որ օրեր առաջ էլ Մանե Թանդիլյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։
Մեր տեղեկություններով՝ Երևանի ընտրությունների այլ թեկնածուների հետ նման հանդիպումներ չեն եղել։ Կարելի է եզրակացնել, որ Արևմուտքն աջակցում է կամ գոնե փորձում է հարաբերություններ կառուցել նաև ընդդիմադիր ուժերի հետ, ինչը նշանակում է, որ չեն բացառում, որ Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում