Նախկին 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ. Մարտին Գալստյան
«Մեր կանխատեսումների համաձայն, շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը նախկինում կանխատեսվող 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների բարձր աճերով»,-ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով հիփոթեկային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի խնդրին՝ ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մեկ ամսում տների գներն աճել են 1.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հուլիսի համեմատ 8.8 %-ի աճ է գրանցվել:
Նա հայտնեց, որ հակացիկլիկ բուֆերի գործածումն օգոստոսի վերջից արդեն ուժի մեջ է մտել 150 բազիսային կետ արժեքով, որը մոտավորապես 90 մլրդ դրամի բանկային համակարգի կապիտալ է:
«Եթե տեսնենք, որ հիփոթեկային շուկայում գերտակացման երևույթներ են շարունակաբար արձանագրվում, ապա գործիքակազմւ կա և մակրոտնտեսական գործիքակազմով դրան կանդրադառնանք»,-ասաց Մարտին Գալստյանը, հավելելով որ բազային տոկոսադրուքն ավելացնելով նկատվել են հիփոթեկային տոկոսադրույքների աճեր և ներկայում Բազային տոկոսադրուքի իջեցմամբ նաև հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն էլ կճշգրտվեն դեպի ներքև:
Հարակից հրապարակումներ`
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան