Մեր դիրքորոշումը չի փոխվել, դա կարմիր գիծ է, որը խախտվել է․ Ռուբեն Վարդանյանը՝ Ասկերանով Արցախ մուտք գործած ռուսական բեռի մասին
«Մենք հասկանում ենք, որ Լաչինի միջանցքը չի աշխատում, և փորձում են օգտագործել Ասկերանի ճանապարհը, շարունակությունն է կարմիր գծի և շարունակում ենք ասել, որ դա անընդունելի է»,- այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով, որ Արցախը պետք է ունենա կապը Հայաստանի հետ՝ առանց սահմանափակումների։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել։Դա կարմիր գիծ է, որը խախտվել է։ Ի վերջո և՛ անձնագրերը, և՛ դրամը փոխելը, և՛ ենթակառուցվածքները,որոնք փորձում է Ադրբեջանը մեզ առաջարկել, այս բոլորը մեզ համար կարմիր գծեր են և մենք փորձելու ենք պայքարել»,- ասաց Վարդանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան