Այս ամենն ուղղված են եղել անկախ լրատվական միջոցների գործունեության և ազատ խոսքի արտահայտման խոչընդոտմանը․ Քրիստինե Վարդանյան
«Գործող իշխանությունների կողմից թշնամիներ են հռչակվել ոչ միայն ազգային կառույցները, սփյուռքի մեր հայրենակիցները, այլև անկախ ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչները հետապնդվում են պարբերաբար»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ վերջին 5 տարիների ընթացքում ակնատես ենք եղել ԶԼՄ-ների խմբագիրների թիրախավորումների, ԶԼՄ ներկայացուցիչների վրա հարձակումների, գրասենյակներ ներխուժումների,ինչպես նաև ֆինանսական միջոցների վրա արգելանքների կիրառմանը։
«Այս ամենն ուղղված են եղել անկախ լրատվական միջոցների գործունեության և ազատ խոսքի արտահայտման խոչընդոտմանը։ Երեկ մենք ականատես ենք եղել իր մասնագիտական պարտքը կատարող լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական գործունեության խոչընդոտմանը՝ իշխող ուժի աջակցի կողմից նրա վրա կազմակերպած հարձակման տեսքով։ Փաստերը վկայում են, որ հատկապես կին գործիչների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ատելության խոսքով, կյանքի և առողջության նկատմամբ սպառնալիքներով ուղեկցվող արշավները կազմակերպվում և ուղորդվում են իշխանության տարբեր աստիճաններում գտնվող ներկայացուցիչների կողմից»,- հայտարարեց Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մի խոսքով՝ խփիր ու թռիր տրամաբանության մեջ էլի. Ալեն Սիմոնյան
- Չեմ զարմանա, եթե Փաշինյանը տեղիք տալով Ադրբեջանի պահանջին՝ Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ». Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու