Գրպանահատներն են բռնվել․ նրանց մոտ հայտնաբերվել է դրամապանակ՝ կուտակային և բանկային քարտերով ու փողով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 11-ին, ժամը 19.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 37 և 26 տարեկան երկու տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կնոջ դրամապանակ, որի մեջ կային կուտակային և բանկային քարտեր ու փող: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը երթուղային ավտոբուսի սրահում գողացել է մի կնոջից:
24-ամյա տուժած կինը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում: Տղամարդիկ և կից փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա