Հայաստան – Խորվաթիա հանդիպման ընթացքում հրմշտոցից հետո 3 անձ ձերբակալվել է
Նախօրեին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Խորվաթիա հանդիպման 33-րդ րոպեին տրիբունաներում հրմշտոց է տեղի ունեցել։
Panorama.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ երեք անձ ձերբակալվել է։
«Ոստիկանության ծառայողները մարզադաշտի տարածքից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի և ներկայացվել են քննչական կոմիտե»,- հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Մանրամասներ չհայտնեցին՝ ձերբակալվածները հայ, թե խորվաթ երկրպագուներ են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան