«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ
Երևանում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Մշակութային նախագիծը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է:
Համերգային առաջին օրը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացրեց հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Քաղաքապետարանից հայտնում են՝ դասական արվեստի սիրահարները «Անուշը» վայելելու հնարավորություն կունենան նաև վաղը:
Օպերային երեկոներն անցկացվում են Թումանյանի անվան զբոսայգում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան