Կան որոշակի չարաշահումներ, էլ չասեմ, որ թրաֆիքինգի ակներև դրսևորում կա. Թադևոս Ավետիսյան
«Տարբեր տեղեկություններով՝ օտարերկրյա աշխատողներին վճարվում է աշխատավարձի մի մասը, ասենք 8 հազար դրամ վճարվում է ինչ-որ մեկին, վերջինս էլ 5 հազար դրամով աշխատեցնում է օտարերկրացիներին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատսախանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ ականատես են լինում, որ տարբեր երկրներից հատկապես Հնդկաստանից և պակիստանից մեծ թվով քաղաքացիներ են գալիս ՀՀ և զբաղվում որոշակի աշխատանքով, բայց նրանք աշխատանքային իրավունքների պաշտպանության օրենսդրության ողջ ծավալից չեն օգտվում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ դեռ նախորդ տարվանից ակտիվ աշխատում են Հնդկաստանի կառավարության և դեսպանատան հետ և մշակում են աշխատանքային համաձայնագիր, որպեսզի այդ գործընթացը կարգավորվի:
Նախարարը պատգամավորին հորդորեց, որ եթե նա աշխատանքային իրավունքի խախտման դեպք գիտի, ապա թող փոխանցի իրենց և տեղեկացրեց, որ աշխատանքի տասչական մարմնի հետ արդեն արձանագրել են որոշ խախտումներ:
«Եթե դուք տեղյակ չեք, ապա տեղեկացնեմ, որ բազմաթիվ են դեպքերն, այդ խնդրին ինչ-որ չափով ծանոթ յուրաքանչյուր անձին որ հարցնեք, ձեզ կասեն, որ այդ աշխատանքի համար մեկ օրում վճրվում է 8 հազար դրամ, իսկ աշխատողները ստանում են 5 հազար դրամ, այստեղ ակնհայտ է, որ կա որոշակի չարաշահումներ, էլ չասեմ, որ թրաֆիքինգի ակներև դրսևորում է»,-ասաց Թադևոս Ավետիսյան և հավելեց. «Սա այնքան տարածված է, որ չեմ ասում, որ ես բացահայտել եմ և սիրով ներկայացնում եմ ձեզ, այն կարգավորելը ձեր գործառույթն է և խնդիրն ակներև է»:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ այդ բոլոր հարցերը կկարգավորվեն մշակվող պայամանագրերի ձևով, իսկ թրաֆիքինգի հարցում վերջին երկու տարում Հայաստանն իր դիրքերը բարելավել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա