Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը Baiqonyr Film Festival կինոփառատոնում մրցանակ է ստացել
Ռեժիսոր Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը Baiqonyr Film Festival կինոփառատոնում ստացել է «լավագույն սցենար» մրցանակը: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմի սցենարիստ և ռեժիսորն է Լուսինե Պապոյանը, օպերատոր՝ Արթուր Ղարայան, դերասաններ՝ Սերգեյ Փիլոյան, Գուրգեն Զաքարյան, պրոդյուսեր՝ Արամ Խաչատրյան, ընկերություն՝ Սիլուետ Ստուդիո:
Ֆիմի մասին
12 րոպե
Երկու դեռահաս՝ մանրավաճառ Մխիթարն ու շախմատիստ Կարենը հանդիպում են գնացքում։ Հանդիպումը երկուսի համար էլ դառնում է առերեսում։