Այստեղ ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում, դուք մտահոգություն չունե՞ք, որ Ռուսաստանը հեղափոխություն կանի Հայաստանում․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Դուք նամակ եք ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Մյուսների հետ հեռախոսազրույց եք ունեցել, իսկ Պուտինին նամակ եք ուղարկել։ Արդյո՞ք արդյունավետ միջոց է հեռախոսազանգը նամակով փոխարինելը։ Ես տեսա, որ վերջին Ձեր վերջին եռախոսազանգը Պուտինի հետ եղել է հուլիսի 5-ին։ Ասում եք՝ դրանից հետո իրավիճակ չի փոխվել, բայց սահմանին իրավիճակն ավելի սրվել է, սահմանին կան կուտակումներ»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Պատգամավորը նաև Փաշինյանից հետաքրքվեց․ «Այստեղ ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում և այսօր Զախարովան անդրադարձավ տեղեկություններին, որ ՀՀ իշխանությունները մտահոգություն ունեն, թե Ռուսաստանը կարող է հեղափոխություն կազմակերպել ՀՀ-ում. Դուք նման մտահոգություն ունե՞ք»։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հարցում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով, որն ասաց, որ ՀՀ-ի հետ հարաբերություններում խնդիրներ չկան և ինձ հետ հարաբերություններում՝ նույնպես։ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո ես 7-8 հեռախոսազանգ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ։ Մյուս գործընկերների հետ կամ ոչ մի զրույց չեմ ունեցել կամ ավելի պակաս եմ ունեցել»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է «վագներականներին», ապա Փաշինյանն ասաց, որ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում տեղ գտած հրապարակումներին․ «Որքանով տեղյակ եմ նման հրապարակում եղել է Տելեգրամում և ԱԱԾ-ն ստուգում է այդ տեղեկատվությունը։ Ինչ վերաբերում է մտավախությանը, թե Ռուսաստանը հեղափոխություն կարող է անել, ապա ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն հայ ժողովուրդը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին