«Հրապարակ». Ինչու պետք է Ռուստամ Բաքոյանի՝ արձակուրդի ժամանակ ծառայողական մեքենայի տուգանքները վճարեն հարկատուները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին ազատելուց հետո այն հանձնվել է ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին, ով հանրությանը հայտնի է իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու հայտնի պատմությամբ:
ՄԻ հանձնաժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր ստանձնելու պահից սկսած՝ Բաքոյանը պետական ծառայողական մեքենան անխնա շահագործում է․ մեր թղթակիցը հաճախ այն ֆիքսել է «Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց կանգնած:
ԱԺ աղբյուրներից տեղեկացանք, որ Բաքոյանը վերջին մեկուկես ամսում արդեն 5 անգամ տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար՝ գրեթե յուրաքանչյուր անգամ՝ 20 հազար դրամով և գրեթե բոլորը՝ արձակուրդի շրջանում: Բաքոյանի տուգանքները վճարել է Ազգային ժողովը, այսինքն, մենք՝ հարկատուներս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում