«Հրապարակ». ՊՆ-ն զարգացման ի՞նչ ծրագրեր է իրականացնելու կառավարության նվիրաբերած օդանավակայանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը պաշտպանության նախարարությանն է նվիրաբերում «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն։ Նպատակը, ըստ շրջանառության մեջ դրված նախագծի, ՀՀ-ում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարն է։ Այս օդանավակայանը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքում, Վրաստանից 20 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել և գործունեություն չի ծավալել։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված է։
Օդանավակայանն ընդգրկված է եղել պետական գույքերի մասնավորեցման ցուցակում, բայց հետագայում հանվել է։ Կառավարության որոշման նախագծում չկա որևէ տեղեկություն, թե ՊՆ-ն զարգացման ինչ ծրագրեր է իրականացնելու։
«Որոշման նախագծի մշակման համար հիմք էր հանդիսացել 2023 թ. փետրվարի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՊՆ/510/766-2023 գրությունը՝ հասցեագրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև հիմք է հանդիսացել ՀՀ-ում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը»,- նշվում է նախագծում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում