Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
ապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդունել է իր նախարարների խնդրագրերը, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը։
Դրանից հետո վարչապետը կառավարության ձևավորման հարցերի շուրջ քննարկում կանցկացնի Կոմեյտո կուսակցության ղեկավար, իշխող կոալիցիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գործընկեր Նացուո Յամագուտիի հետ: Այնուհետև կձևավորվի նախարարների նոր կաբինետ, որը կհաստատվի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։
Նոր կաբինետում կփոխվեն 19 նախարարներից 13-ը, Նրանցից 11-ն առաջին անգամ կստանան նախարարական պորտֆելներ: Նոր կառավարությունում հինգ կին կլինի․ սա առավելագույն թիվն է Սինձո Աբեի երկրորդ կառավարության համեմատ։